Մեկնարկել է Your phone, Your apps մրցույթը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը հայտարարել են Your phone, Your apps ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում Windows հեռախոսների հավելվածների շուկայի նկատմամբ հետաքրքրությունը և համալրել marketplace-ը նոր ու օգտակար հավելվածներով: Ներկայացրե՛ք Ձեր կողմից մշակված  լավագույն հավելվածները մինչև 2013թ հուլիսի 30-ը և ստացե՛ք Nokia Lumia 920 հեռախոս: Այս անգամ կհաղթի Ժյուրիի կողմից ընտրված ամենահետաքրքիր, օրիգինալ և օգտակար հավելվածի հեղինակը: