Orange-ի հետ բջջային կապն ու ինտերնետն առաջին անգամ հասանելի են դառնում Սյունիքի մարզում գտնվող երկու գյուղում

Այսօր Orange-ը հայտարարեց Սյունիքի մարզի երկու գյուղում՝ Գեղանուշում և Գոմարանում իր ծառայությունների մեկնարկի մասին: Այս գյուղերի բնակիչների համար շարժական կապի տեխնոլոգիաներն առաջին անգամ են հասանելի դառնում: Թեև հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում զարգացած է, և ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են քաղաքների ու գյուղերի մեծ մասի բնակիչներին, այնուամենայնիվ Հայաստանում դեռ կան փոքրաթիվ գյուղեր, որոնց դեռևս հասանելի չեն ոչ  մի օպերատորի ծառայությունները: Այսօրվանից սկսած՝ Orange-ի հետ Գեղանուշն ու Գոմարանը, որոնք ունեն համապատասխանաբար 280 և 76 բնակիչ, կունենան ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ:

«Երջանիկ եմ լինել այստեղ և ազդարարել երկու կայանների աշխատանքի մեկնարկը, որոնք պիտի ապահովեն արագ կապն ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Շարժական հեռախոսակապը և ինտերնետը անկասկած փոփոխություններ են բերում մարդկանց ամենօրյա կյանքում՝ վերջիններիս հնարավորություն տալով մշտապես կապի մեջ լինել աշխարհի հետ, լինել ավելի տեղեկացված ու ավելի մոտ հեռվում բնակվող իրենց սիրելիների հետ: Կապի առկայությունը նվազեցնում է մայրաքաղաքում ու փոքր գյուղերում բնակվողների միջև տարբերությունները: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաև ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Գեղանուշը ու Գոմարանը, որոնք որևէ այլ օպերատորի կողմից կապ չեն ստանում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց:

Orange-ի քաղաքականությունն է, մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին, շարունակել ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայքներում՝ ներառյալ այնպիսի բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում, ինչպես Սյունիքի մարզի Դիցմայրի, Բնունիս և Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը: