«ԱրմենՏել»-ի նորանշանակ տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկայացրեց ընկերության հետագա զարգացման ռազմավարական ծրագրերը

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) նորանշանակ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի  «Աշոտ Երկաթ» սրահում: Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը  ներկայացրեց ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր բիզնես տեսլականը, ինչպես նաև խոսեց  ընկերության գործունեության և հետագա ծրագրերի մասին:

Մամլո ասուլիսի ընթացքում Ա. Պյատախինն ընդգծեց «ԱրմենՏել» ընկերության ռազմավարական կարևորությունը և դերը «ՎիմպելԿոմ» ընկերության բիզնես ծրագրերի իրականացման գործընթացում:

«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերության պրոֆեսիոնալ թիմը: Մեր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում  մենք առաջնորդվելու են հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ, արդի նորարարական լուծումների և ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրմամբ, ինչպես նաև առավելագույն ուշադրության ենք դարձնելու բաժանորդների սպասարկման որակին: Համոզված եմ, որ «Վիմպելկոն» ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը և եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառաումը մեզ հնարավորություն կտա գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրենը Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից: