Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Ֆլորա Ջաղինյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան

Հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Ֆլորա Ջաղինյանն է, ում զանգահարել էր իր քույրը Սանկտ-Պետերբուրգից: Այսօր Orange-ի գրասենյակում Ֆլորան ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

«Անցյալ շաբաթ 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը նույնպես ստանում է տոմս դեպի այն երկիր, որտեղից ստացել է զանգը: Շնորհավորում ենք Ֆլորային ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ ու ցանկանում հաճելի ուղևորություն ամառային արձակուրդների ընթացքում: Մեր մյուս բաժանորդներին կրկին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: