ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ դառնալու ևս մեկ արագ տարբերակ

Այսուհետև բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ՝ անկախ նրանից գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են թե՝ ոչ:

Անհրաժեշտ է պարզապես այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը: Միակ անհրաժեշտ նախապայմանն այն է, որ բջջայինի միջոցով գրանցվելու ժամանակ մուտքագրած անձնական տվյալները համապատասխանեն ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներին և բջջային հեռախոսահամարի քարտը, որի միջոցով անձը գրանցվել է որպես ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ, լինի նրա մոտ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: