Orange-ի բաժանորդները կարող են SMS-ով կապի մեջ մնալ Facebook-ում

Ամռան արձակուրդներին ընդառաջ՝ այսօր Orange-ը ներկայացրեց  երկու նորություն բջջային ինտերնետից օգտվողների համար: Առաջինը Facekook SMS ծառայությունն է, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են բջջային հեռախոսի միջոցով շփվել Facebook-ում, անգամ եթե այդ պահին ինտերնետը հասանելի չէ, կամ եթե օգտագործում են պարզագույն հեռախոս, որը չունի ինտերնետի հնարավորություններ: Պարզապես ակտիվացնելով «Facebook SMS» ծառայությունը՝ վերջիններս SMS-ի միջոցով կստանան հաղորդագրությունները, «պատի» գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ: Բաժանորդները կարող են նաև պատասխանել, մեկնաբանել, հաստատել ստացված հարցումը` ուղարկելով պատասխան SMS, որը սովորական պատասխանի տեսքով կհայտնվի բաժանորդի Facebook-յան էջում:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել կամ Facebook-ի էջում՝ «Հաշվի կարգավորումներ» բաժնում, կամ հեռախոսից ուղարկելով SMS 32665 կարճ համարին` տեքստում նշելով «fb»: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է Facebook-ի պրոֆիլում նախապես նշել բջջային հեռախոսահամարը:

«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ SMS-ների համար գանձումը կկատարվի ինչպես ներցանցային SMS-ների համար` ըստ բաժանորդի սակագնային պլանի:

«Տարվա այս ժամանակահատվածում բոլորը, և հատկապես ուսանողները հաճախ են ճամփորդում՝ երբեմն լինելով այնպիսի վայրերում, որտեղ ինտերնետը հասանելի չէ: Նրանց համար, ում Facebook-ում կապի մեջ լինելն ամենօրյա անհրաժեշտություն է, այս առաջարկը կդառնա ամենասիրված ծառայություններից մեկը», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Երկրորդ նորությունը «Խոսենք» կանխավճարային ծառայության «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի բաժանորդների համար է: Այսօրվանից վերջիններս շարժական ինտերնետից կօգտվեն 20 դր/ՄԲ սակագնով նախկին 60 դր/ՄԲ սակագնի փոխարեն: Այսպիսով, գտնվելով Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս, այս սակագնային պլանի բաժանորդները, ովքեր արդեն իսկ Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարում են 5 դր/րոպե սակագնով, նաև կկարողանան ավելի հաճախ ու հեշտորեն օգտվել շարժական ինտերնետից: