ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է մեքենայի կայանատեղի վճարման ճկուն տարբերակ՝ SMS հաղորդագրությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր պրեմիում SMS ծառայություն՝ նախատեսված այն վարորդների համար, ովքեր ցանկանում են ավտոմեքենան կայանելու համար վճարել առավել դյուրին տարբերակով՝ անմիջապես բջջային հեռախոսով:

Այսպես, 1 ժամ մեքենան կայանելու համար անհրաժեշտ է SMS ուղարկել 1045 կարճ համարին (1ժամով կայանման արժեքը՝ 100 դրամ է), իսկ շուրջօրյա կայանման համար՝ 5045 կարճ համարին (այս դեպքում արժեքը 500 դրամ է):

SMS հաղորդագրությամբ ավտոկայանման համար վճարում կատարելն առկա ամենաճկուն տարբերակներից մեկն է: Նախագիծն իրականացվում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ համատեղ: