Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Արտակ Աշխատունյանն է, ում զանգահարել էր իր բարեկամը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Արտակը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

«Այսօր մենք ամփոփում ենք այս յուրահատուկ առաջարկի տասներորդ շաբաթը: Արտակը տասներորդ բաժանրոդն է, ով Orange-ից անակնկալ տոմս է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Դեռևս մոտակա երկու շաբաթներին  մենք հաշվելու ենք մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռևս երկու բաժանորդ անակնկալ տոմս է ստանալու դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: