ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդների համար լեզվի չիմացությունն այլևս խնդիր չէ հաղորդակցվելու համար: ՎիվաՍել–ՄՏՍ–ն, առաջինը Հայաստանի բջջային օպերատորներից, առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին և ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետ–թարգմանիչը նրանցից յուրաքանչյուրի ասածը կթարգմանի մյուսի համար: Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն և արաբերեն լեզուներով: Ծառայությունը նախատեսված է թե օտարերկրացիների, և թե նրանց համար, ովքեր ունեն թարգմանության կարիք: Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդներին: Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով:
ՎիվաՍել–ՄՏՍ–ը վստահ է, որ բաժանորդներին տարբեր լեզուներով հաղորդակցվելու հնարավորության ընձեռումը արդյունավետ գործող Զանգերի կենտրոնի առանցքային բաղադրիչներից է:
Նոր նախաձեռնությունը կնպաստի Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանն ու Հայաստանը զբոսաշրջության առավել գրավիչ ուղղություն դարձնելուն: