Ամսական բաժանորդագրությունների հետ Orange-ն առաջարկում է նվեր հավելյալ հեռախոս և SIM քարտ

Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 30-ը Orange-ն առաջարկում է այն առաջին 5000 բաժանորդներին, ովքեր կմիանան Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին 24 ամսով, ձեռք բերել ոչ միայն մեկ հեռախոս հատուկ գնով, այլ նաև ևս մեկը 1 դրամով ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից որևէ մեկի համար: Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի 2 ՄՊ լավ ֆոտոխցիկ և բջջային ինտերնետից օգտվելու հնարավորություն: Երկրորդ հեռախոսի հետ բաժանորդներն անվճար կստանան կանխավճարային SIM քարտ, որով հնարավոր կլինի մեկ ամիս շարունակ անվճար զանգահարել հիմնական հեռախոսահամարին ու Orange-ի ծառայություններից օգտվող ընտանիքի ևս երկու անդամի, իսկ առաջին ամսվա ավարտից հետո՝ շարունակել զանգահարել վերջիններիս անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ:

«Orange-ում մենք վերջերս ստեղծեցինքհնարավորություն ընտանիքի ներսում իրար հետ անվճար խոսելու համար՝ «Orange Իրար հետ» փաթեթը: Այսօր մենք այդ հնարավորությունը լրացնում ենք մեկ այլ առաջարկով: Մենք գիտենք, որ հաճախ ընտանիքի անդամներից երկուսը միաժամանակ ցանկանում են նոր հեռախոս ունենալ: Մենք առաջարկում ենք ձեռք բերել միանգամից երկու հեռախոս և իրար հետ անվճար խոսելու հնարավորություն՝ պարզապես բաժանորդագրվելով Orange-ի ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին: Իսկ թե ում համար է երկրորդ հեռախոսը, կորոշեն մեր բաժանորդները», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ www.orangearmenia.am/promos/one-handset-for-you-another-one-as-a-gift/index.php հասցեով:

Հիշեցնենք, որ Orange-ի կանխավճարային և հետվճարային ծառայությունների բաժանորդները կարող են ստեղծել « Իրար հետ » փաթեթ՝ ներառելով մինչև 4 Օrange բաժանորդի, և փաթեթի ներսում իրար հետ խոսել անսահմանափակ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ: « Իրար հետ » փաթեթի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով. http://orangearmenia.am/mobile/with-each-other/