Orange-ն առաջարկում է Orange TV դիտել ընդամենը 5 դր/ՄԲ սակագնով

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Orange-ն իր բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդներին առաջարկում է անմիջապես իրենց հեռախոսի էկրանին հեռուստատեսային հաղորդումներ դիտել ընդամենը 5դր/ՄԲ սակագնով:

Orange TV դիտելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի վեբ-բրաուզերում մուտքագրել orangetv.am: Այստեղ կարելի է դիտել 11 հայկական և 7 միջազգային հեռուստաալիքներ ցանկացած ժամի և երբեք բաց չթողել սպասված հաղորդումը, ֆիլմը կամ ֆուտբոլային խաղը՝ անգամ տանը չլինելով:

Առաջարկվող բացառիկ սակագինը կգործի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, որից հետո բաժանորդները կկարողանան շարունակել դիտել իրենց սիրելի հաղորդումները հեռախոսի էկրանին՝ արդեն ըստ իրենց սակագնային պլանի:

Orange TV հնարավոր է դիտել 2G և 3G հոսքային վիդեո ապահովող ցանկացած հեռախոսով: