Orange-ն առաջարկում է ինտերնետի անվտանգության ծառայություններ ավելի մատչելի սակագնով

Այսօրվանից Orange-ն Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բաժանորդներին առաջարկում է օգտվել Kaspersky ընկերության առաջարկած համակարգչային անվտանգության ծառայություններից ավելի ցածր սակագնով:

Այսպես, Kaspersky Anti-Virus հակավիրուսային ծրագրից այսուհետ Orange-ի բաժանորդները կօգտվեն ամսական ընդամենը 1000 դրամով, նախկին 1500 դրամի փոխարեն, իսկ Kaspersky Internet Security անվտանգության ծառայությունից՝ 1500 դրամով, նախկին 2000 դրամի փոխարեն:

Kaspersky ընկերության այս ծառայությունները թույլ կտան պաշտպանել համակարգիչն ինտերնետում առկա բազմաթիվ վտանգավոր նյութերից, իսկ Kaspersky Internet Security ծրագիրը հնարավորություն կտա ծնողներին վերահսկել համակարգչի և ինտերնետի օգտագործում իրենց երեխաների կողմից՝  առավելագույնս պաշտպանելով նրանց ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:

Ավելին, այսուհետ Orange-ի բաժանորդներն այլևս ստիպված չեն լինի լիցքավորում կատարել այս ծառայություններն ակտիվացնելու համար, քանի որ կկարողանան ծառայությունն ակտիվացնել՝ վճարելով իրենց հաշվեկշռից և այնուհետև վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը:

Kaspersky Anti-Virus ծրագրի  ակտիվացման կոդը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է մոդեմի ինտերֆեյսից135 կարճ համարին ուղարկել KAV բանալի բառը, իսկ Kaspersky Internet Security ծրագրի  ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար` KIS բանալի բառը:

Նրանք, ովքեր ծանոթ չեն Kaspersky ընկերության այս ծառայություններին, կարող են Orange- ի կայքից բեռնել ծառայությունների փորձնական տարբերակը և  անվճար օգտվել ծառայություններից 30 օրվա ընթացքում՝ այցելելով http://orangearmenia.am/internet/services/kaspersky/: