Սեպտեմբերի 5-ին ժամը 19:00 Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում (3 թաղ. 13/1 հասցեով) գործարկվեց «Ռոստելեկոմի» երկար սպասված՝ թվով տասնմեկերորդ, իսկ Երևան քաղաքում՝ երրորդ, վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում:
Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Դավթաշեն համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:
Դավթաշենի համայնքային այգում դեռ 2012թ. վերջից է գործում «Ռոստելեկոմի» անվճար WiFi ծառայությունը և համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվելու ընկերության Ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից իրենց իսկ բնակարաններում:
Առաջին բաժանորդագրվողները ստացան կորպորատիվ նվերներ և հեռախոսահամարներ՝ “Ռոստելեկոմի” ծառայություններին համայնքի վաճառքի և սպասարկման սրահում սեպտեմբերի 5-10-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու “Արծաթ” տեսակի գեղեցիկ հեռախոսահամարներ:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի» վերջերս ներկայացված անակնկալներից էր նաև Գիշերային արագացումը”` այն «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և գիշերային ժամերին (00:00-08:00) օգտվելու ինտերնետից առանց արագության սահմանափակման: