Արցախի Կովսական քաղաքում կգործի ինտերնետ ծառայություն

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարում է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում անլար ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայության մեկնարկի մասին:

Սեպտեմբերի 20-ին, ավարտելով ցանցի հետ կապված բոլոր տեխնիկական աշխատանքներն այս փոքրիկ քաղաքի տարածքում, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը հասանելի դարձրեց ֆիքսված հեռախոսակապը և ինտերնետ ծառայությունը` Wi-Fi կապի միջոցով:

Այս անմոռանալի օրը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներկայացուցիչները ժամանեցին Կովսական, որտեղ տեղի բնակիչներին բացատրեցին անլար ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայության բոլոր մանրամասները: Մի խումբ ոգևորված բաժանորդներ, որոնք անհամբեր սպասում էին այս օրվան, տեղում կնքեցին պայմանագրեր և նոր բաժանորդների անլար ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ ծառայությունը ակտիվացվեց միանգամից:

Արարողության ավարտին, համայնքն իր երախտագիտության խոսքերը հայտնեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներկայացուցիչներին օպերատիվ իրականացրած աշխատանքի, բարձրորակ տրամադրվող ծառայության և պարգևած բարձր տրամադրության համար:

Բացի այդ, «Ղարաբաղ Տելեկոմ»-ն ուրախ է նշել անլար ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայության հասանելիությունը Քաշաթաղի շրջանի  Միջնավան և Վան գյուղերում: