Telcell տերմինալներում հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի վարկերի մարման ծառայությունը

Այսօրվանից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան առցանց ռեժիմում մարել բոլոր տեսակի վարկերը՝ տրամադրված ՀՀ դրամով, ավելի քան 1000 Telcell վճարային տերմինալների միջոցով, տեղակայված ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։

Միջոցները փոխանցվում են հետևյալ կերպ. երկուշաբթիից-ուրբաթ` 09։00-ից մինչև 19։00 և շաբաթ՝ 09։00-ից մինչև 18։00-ն, իրական ժամանակի ռեժիմում, մնացած օրերին և ժամերին՝ հաջորդ բանկային օրը 09։00։

«Մենք փորձել ենք առավելագույնս հեշտացնել վճարումների կատարման գործընթացը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար  և  ողջունում ենք մեր գործընկերների ցանկությունը աշխատել մեզ հետ իրական ժամանակի ռեժիմում: Վճարողի համար դա նշանակում է հասանելիություն, հեշտ և արագ վճարման հնարավորություն, իսկ բանկին հնարավորություն է տալիս հետագայում ևս զարգացնել ֆինանասական ծառայությունները, իսկ Telcell համար հեռանկարային գործունեություն ծավալելու հնարավորություն է, այդ թվում նաև ընդլայնելու ծառայությունների շրջանակը», – ասաց «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:

«Մենք շարունակում ենք զարգացնել և կատարելագործել Telcell վճարային տերմինալների միջոցով կատարված առցանց գործառնությունները: Ընդլայնելով տերմինալների միջոցով Բանկի վարկերի մարման հնարավորությունները` մենք մեր հաճախորդներին տալիս ենք հնարավորություն ավելի արդյունավետ տնօրինելու իրենց ժամանակը և մարելու հեռահար վարկերը, անկախ Բանկի աշխատանքային ռեժիմից», – ասաց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը Telcell վճարային տերմինալներում գտնվում է «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ և ՈՒՎԿ-ներ» ենթաբաժնում: Նախկինում Telcell տերմինալների միջոցով հասանելի էին Բանկային/քարտային հաշիվների համալրումը և Ոսկու գրավով վարկերի մարման ծառայությունները: