Facebook-ն ունի օրական 28 միլիոն ակտիվ օգտագործող Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ավելի քան 28 միլիոն մարդ ամեն օր օգտագործում է Facebook սոցիալական ցանցը՝ ըստ ընկերության պաշտոնական տվյալների:

Այս տարածաշրջանների սերը աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցի մասին հայտնի փաստ է: Այս մասի սոցցանցը հայտնել է Դուբայում կայացած մամլո ասուլիսին:  Ըստ սոցցանցի տվյալների, իրենք ունեն ամսական 56 միլիոն ակտիվ օգտագործող, որոնց կեսը վերադառնում է ամեն օր: Դրանցից ամսական 33 միլիոնը մուտք է գործում սոցցանց բջջայինից կամ պլանշետից: Բջջային օգտագործողների թիվն օրական կազմում է 15 միլիոն:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցն ամբողջ աշխարհում ունի 699 միլիոն վեբ օգտագործող և 469 միլիոն բջջային հավելվածների ակտիվ օգտագործողներ:

Աղբյուրը` Arabian Business