«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է շահել բնակարան` պարզապես լիցքավորելով հաշիվը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ֆորտունա» խաղարկության անցկացման մասին Beeline բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Վիճակախաղում  կխաղարկվեն  արժեքավոր նվերներ` երկսենյականոց բնակարան Երևանում, ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցություն և MacBook Pro նոութբուք:

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդին անհրաժեշտ է իր բջջային հեռախոսից ուղարկել *222# USSD անվճար հրահանգը:  Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 500 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Միավորներ հավաքելու վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 25-ը: Նվերների խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի ավարտից հետո` 14 օրվա ընթացքում`Հայաստանի Հանրապետության հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում:

«Ֆորտունա» խաղարկության հաղթողների պարգևատրումը տեղի կունենա Նոր Տարվա տոներին, և ես ուրախ եմ տեղեկացնել մեր բաժանորդներին այս հիանալի հնարավորության մասին Ամանորի նախաշեմին շահելու արժեքավոր նվերներ: Beeline ծառայությունների հարմարավետության և մատչելիության սկզբունքներն արտացոլված են նաև վիճակախաղում. բաժանորդը պետք է գրանցվի` պարզապես լիցքավորելով իր բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը և դառնա խաղարկության  մասնակից բնակարան, ավտոմեքենա և մեր ընկերության կողմից այլ նվերներ շահելու հնարավորությամբ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում մասնակցի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 500 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ` եթե բաժանորդը սկզբում լիցքավորել է հաշիվը 200 դրամով, իսկ այնուհետև` 300 դրամով: *155# USSD-հարցումն ուղարկելով` մասնակիցը ստանում է պատասխան հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկատվություն իր հավաքած միավորների քանակի վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք: