Հայկական Կիբեր Բանակ (Armenian Cyber Army) հաքերային խմբավորումն այսօր մի քանի ադրբեջանական կայքեր է կոտրել: Այս մասին itTREND.am-ին հաղորդեց ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հայ հաքերները ադրբեջանական էջերում տեղադրել են “ARMENIAN CYBER ARMY, 11 ГЕРОЕВ, Сборная Армении По Футболу!!! ” գրությունը և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասին տեսանյութ Youtube տեսապորտալից: Փոքր հաքերային հարձակման առիթը այսօր կայանալիք Հայաստան – Իտալիա ֆուտբոլային հանդիպումն է, որը 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի խմբային վերջին խաղն է Հայաստանի համար:
Հարձակման ենթարկված կայքերն են՝
www.mesafedenmekteb.edu.az/
www.hack-mirror.com/395915.html
www.zone-hack.com/69701.html
www.peeep.us/501395e4