Facebook-ը փոփոխություն է մտցրել գաղտնիության կարգավորումներում

Facebooks-PrivacyFacebook սոցցանցը, որը նախկինում թույլ էր տալիս ընտրել` արդյոք ցանկանում եք, որ Ձեր Timeline-ը ցուցադրվի Ձեր անունը որոնելիս, այսուհետ նման հնարավորություն չի տա:

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում բոլոր այն օգտագործողները, ովքեր օգտվել են գաղտնիության վերոնշյալ կարգավորումից, կստանան զգուշացնող ծանուցում, որը պետք է հաստատել` սեղմելով «Այո, ես հասկանում եմ» կոճակը:

Խնդիրն այն է, որ այդ կարգավորումն այնքան էլ իրեն չարդարացրեց: Շատ դեպքերում, այնուամենայնիվ, հնարավոր էր տեսնել գաղտնի մնալ ցանկացողների պրոֆայլները: Օրինակ` երբ օգտագործողի անունը նշված է ինչ-որ նկարի վրա, ապա նրա անունը տեսնում են բոլորը` անկախ գաղտնիության կարգավորումներից:

Գաղտնիության ձեր կարգավորումները վերանայելու կամ փոփոխելու համար սեղմեք Facebook-ի վերին աջ անկյունում առկա կարգավորումների կոճակը, այնուհետև ընտրեք Privacy Settings-ը:

Աղբյուրը՝ nbcnews.com