Facebook-ը դարձել է Onavo ընկերության սեփականատեր

facebook and moneyOnavo իսրայելական ընկերությունը, որը զբաղվում է բջջային վերլուծական լուծումների մշակմամբ, գնվել է Facebook սոցցանցի կողմից:

Սա իսրայելական առաջին ստարտափը չէ, որով հետաքրքրվում է Facebook-ը: 2011թթ.-ի մարտին սոցցանցը 70 միլիոն դոլարով գնել է Snaptu-ն, որը նույնպես աշխատում է բջջային տեխնոլոգիաների ոլորտում: Իսկ 2012-ին Facebook-ը գնեց Face.com-ը, որը մշակում է դեմքերի ճանաչման տեխնոլոգիաներ:

Onavo-ի գնման գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն, ինչպես հաղորդում է  TechCrunch-ը, Facebook-ն, ամենայն հավանականությամբ վճարել է 100-200 դոլար: