Ու՞ր են գնում Վիքիպեդիային նվիրաբերվող գումարները

wikipediaՄի քանի տարի առաջ, երբ ազատ օնլայն հանրագիտարանը սկսեց իր ֆոնդերի հայթայթման ագրեսիվ քաղաքականությունը, փորձարկվեցին բազմաթիվ տեխնոլոգիաներ՝ օգտագործողներից դրամական միջոցներ ստանալու համար: Օրինակ՝ Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմի Վալեսը ժամանակավորապես փակել էր կայքի ազատ հասանելիությունը, որպեսզի օգտագործողները մեղավորություն զգային ամեն անգամ, երբ օգտվում են հանրագիտարանի նյութերից առանց վճարելու:

Եվ այդ տեխնոլոգիաները աշխատեցին: 2011-ից 2012 թվականներին «Վիքիմեդիա Հիմնադրամ»-ը ստացավ ավելի քան 38.4 միլիոն դոլար նվիրաբերություն: Սա մեծ աճ էր՝ համեմատած 2007-ից 2008 թվականներին ստացած 5 միլիոնի հետ:

Անցյալ ամիս «Վիքիմեդիա Հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Սյուի Գարդները քննադատել է կազմակերպության կողմից՝ միջոցների ծախսման քաղաքականությունը: Նրա խոսքերով բավական մեծ գումարներ են ծախսվել փոքր խմբերի վրա, որոնք քիչ ավանդ են ունեցել հանրագիտարանի մեջ: Հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհները հաճախ ստացել են նույն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրանց դուրս գրման համար: Գարդները պնդում է, որ հիմնադրամի ներսում ինքնաֆինանսավորման և կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր կան:

Աղբյուրը՝ mashable.com