iOS օգտագործողները կկարողանան խմբագրել Facebook-ում արված գրառումները

facebook-iphone-app-600Apple iOS համակարգով աշխատող սարքերի (iPhone, iPad) համար ստեղծված Facebook հավելվածը թարմացել է և  այսուհետ թույլ կտա խմբագրել գրառումներն ու մեկնաբանությունները:

Բացի այդ՝ Facebook 6.6 տարբերակում ավելացվել է մեկնաբանություններում նկար տեղադրելու հնարավորություն:

Նշենք, որ ս.թ հունիսի տվյալներով՝ Facebook-ի բջջային ծառայություններից ամսական օգտվում է 819 մլն մարդ:

 Աղբյուրը՝ Digit.ru