Գաղտնիք չէ, որ շատ գործատուներ վերլուծում են աշխատանքի հավակնորդների սոցիալական ցանցերի հաշիվները, որպեսզի ավելի լավ ճանաչեն իրենց հավանական աշխատակցին: Հաճախ գործատուները սխալ եզրակացություններ են անում մարդկանց մասին՝ հիմնվելով նրանց օնլայն գործունեության վրա:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն գործատուները, որոնք մերժում են դիմորդին ոչ դուրեկան գրառման կամ նկարների համար, հնարավոր է, կորցնում են տաղանդավոր աշխատակցի:
Հյուսիսային Կարոլինայի Պետական Համալսարանի հոգեբանության ամբիոնի հրապարակած ուսումնասիրությունը առանձնացրել է աշխատանքի դիմորդների օնլայն վարքի և բնավորության գծերի միջև կապերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ նրանց աշխատանքի որակի վրա:
Ըստ հետազոտողների, մարդկանց օնլայն վարքը արտացոլում է բնավորության հինգ գծեր՝ էքստրավերտություն, զիճողականություն, բարեխղճություն, էմոցիոնալ կայունություն և ազատ նոր փորձի համար: Նրանք հիմնականում կենտրոնացել են երկու տիպի գրառումների վրա՝ ոչ ցենզուրային արտահայտությունների օգտագործմամբ և ալկոհոլի կամ թմրանյութերի հետ կապ ունեցող:
Ձեր ապագա աշխատակիցների օնլայն գործունեությունը ճիշտ վերլուծելու համար կարող եք ծանոթանալ ուսումնասիրությանը:
Աղբյուրը՝ mashable.com