Ամերիկյան ընկերությունը այսօր ներկայացրել է երեք նոր ծառայություն, որոնք նախագծման փուլում են և շուտով կթողարկվեն:
Պաշտպանություն DDoS հարձակումներից
Google-ը ծրագիրը անվանել է «Project Shield»: Նրա մեջ ոչ մի նոր տեխնոլոգիա չի օգտագործվելու: Պաշտպանությունը կիրականացվի CloudFlare մեթոդով՝ Google-ը կթաքցնի ձեր ռեսուրսի IP հասցեն և կաշխատի պրոքսիի ու CDN-ի դերում՝ վերացնելով ավելորդ տրաֆիկը: Նոր ծառայությունը փորձելու համար կարող եք գրանցվել այս հղմամբ և մասնակցել բետա թեստավորմանը:
Ապակենտրոնացված F2F պրոքսի
Ծառայության անվանում է ընտրվել «uProxy»-ն:
uProxy-ն կաշխատի հետևյալ կերպ.
1. Դուք պետք է տեղադրեք ձեր զննարկիչում (Chrome, FireFox) համապատասխան հավելվածը
2. Մտնում եք համակարգ, հավանաբար Google-ի ձեր հաշիվով
3. Ընտրում եք ընկերներին, որոնց վստահում եք
Այդքանից հետո ձեր ցանկությամբ, կամ եթե ցանցը որից օգտվում եք ապահով չէ ըստ Google-ի ձեր տրաֆիկը ավտոմատաբար կանցնի ձեր ընկերների համակարգիչներով: Ծրագրի ներկայացման ժամանակ ընկերության ներկայացուցիչը նշեց, որ այն նախատեսված չէ անոնիմ ցանցեր ստեղծելու համար և ավելի նպատակահարմար է դրա համար օգտագործել TOR-ը: Բետա թեստավորման համար կարող եք գրանցվել այստեղ:
DDoS հարձակումների ինտերակտիվ քարտեզ
Սա միակ ծառայությունն է երեքից, որն արդեն լիարժեք աշխատանքի մեջ է: Կարող եք ստուգել նրա աշխատանքը այցելելով՝ www.digitalattackmap.com : Այն նախատեսված է իրական ժամանակով աշխարհում գրանցված տարբեր հարձակումների ցուցադրման համար: Կայքում նաև կա արխիվ, որտեղ պահպանվում են նախկին հարձակումների նկարերը:
Աղբյուր՝ Habrahabr.ru