Ինտերնետում նոր դոմենային տիրույթներ են ավելացվել

DomainNamesԻնտերնետային հասցեների գիրքը համալրվել է ևս չորս GTLD ընդհանուր օգտագործման դոմեյններով, սակայն դրանք դեռևս չեն հայտնվի ցանցում: Ապրանքանիշերի տերերը ցանկության դեպքում բավական ժամանակ կունենան զբաղեցնելու իրենց բրենդերի անվանումները:

Երեկ պլանավորված 1400 նոր ինտերնետային հասցեներից առաջին չորսը սկսել են իրենց գործունեությունը: Նոր դոմեյնային տիրույթների գրանցողները օգտվել են ոչ լատինատառ հասցեներ ունենալու հնարավորությունից: Ինտերնետ օգտագործողները այսուհետ հասցեյի տողում կետից հետո կարող են տեսնել նաև խաղ բառի չիներեն տարբերակը, վեբի՝ արաբերեն և կայքի ու օնլայնի ռուսերեն տարբերակները:

 ICANN-ը (գրանցված անվանումների և թվերի միջազգային համագործակցություն) ցանկանում է աստիճանաբար ներմուծել իր կողմից հաստատված նոր դոմեյնային տիրույթների մեծ ցուցակը: Առաջին չորս տիրույթներում գրանցումը շուտով կբացվի բոլորի համար, այժմ այն հասանելի է միայն ապրանքանիշներին:

Աղբյուրը՝ cnet.com