Նոր տրոյանը վարակում է համակարգիչները Google-ի որոնման միջոցով

Virus trojanՄիջազգային ինֆորմացիոն անվտանգությամբ զբաղվող Eset ընկերությունը հաղորդել է Nymaim վիրուսային ծրագրի տարածման նոր ճանապարհի մասին: Տրոյանը կարող է արգելափակել օգտագործողի համակարգիչը՝ նրանցից տվյալների պահպանման համար գումար պահանջելու նպատակով:

Հերթական ուսումնասիրությունների ընթացքում Eset-ի մասնագետները հայտնաբերել են վտանգավոր ծրագիրը բազմաթիվ օգտագործողների մոտ զննարկիչի ներբեռնումների ցուցակում: Ներբեռնման հղումները տանում էին դեպի Google: Հաքերները սև որոնողական օպտիմիզացիայի շնորհիվ տրոյանի հղմամբ էջը (Black Hat SEO) տեղադրել էին որոնողական համակարգի առաջին արդյունքներում:

Ահա Eset-ի մասնագետների կողմից հաճախորդների համակարգիչների մեջ հայտնաբերված Nymaim տրոյանի մի քանի անուններ. video-studio-x4.exe; speakout-pre-intermediate-wb-pdf.exe; new-headway-beginner-3rd-edition.exe; donkey-kong-country-3-rom-portugues.exe; barbie-12-dancing-princesses-soundtrack.exe:

Աղբյուր՝ Cnews