Adobe-ի սերվերների հարձակումներից տուժել է 38 միլիոն մարդ

adobeԸնկերության ներքին ցանցերի վրա կատարված հարձակումների պատճառով հաքերների կողմից գողացվել են 38 միլիոն օգտագործողների տվալները: Ավելի վաղ Adobe-ը նշում էր 2,9 միլիոնի մասին, բայց ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ տուժածների թիվը շատ ավելի մեծ է:

Հարձակման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի սկզբին: Հանցագործները կարողացել էին յուրացնել օգտագործողների գաղտնաբառերն ու բանկային քարտերի տվյալները: Կիբերանվտանգության մասնագետ Բրայան Կրեբսն իր անձնական հետաքննության ժամանակ պարզել է ինֆորմացիայի արտահոսքի իրական մասշտաբները և կապ հաստատել ընկերության հետ: Ընկերության մամուլի խոսնակ Հ.Էդելը հաստատել է այս տեղեկատվությունը: Իր Photoshop գրաֆիկական խմբագրով և այլ ծրագրերով հայտնի ընկերությունը այժմ փորձում է շտկել Adobe ID-ի աշխատանքները:

Աղբյուր` digit.ru