SoundCloud-ի ղեկավար Ալեքսանդր Լյունգը հայտնել է, որ օնլայն նվագարկիչն ունի 200 միլիոն ակտիվ և 250 միլիոն գրանցված օգտագործող: Առցանց ծառայությունն այժմ ինտեգրված է նաև Instagram-ի հետ , ինչն ավելի է մեծացրել օգտագործողների թիվը:
«Սա շատ հաջող տարի էր մեզ համար, SoundCloud-ն այսօր ինտերնետի ամենաարագ զարգացող երաժշտական ծառայությունն է»,-ասել է Լյունգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը ներկայացրեց բաժանորդագրման Premium-փաթեթը, որը մեծ հաջողություն, ինչպես նաև եկամուտ բերեց SoundCloud-ին:
Աղբյուրը՝ Techcrunch