Linkedin մասնագիտական սոցցանցն արդեն ունի ամսական 259 միլիոն ակտիվ օգտագոծող: Համեմատության համար նշենք, որ նախորդ եռամսյակում այս ցուցանիշը 238 միլիոն էր, իսկ մեկ տարի առաջ՝ 187 միլիոն:
LinkedIn-ն առաջ է ընկել Twitter-ից, որը վերջին եռամսյակում ունեցել է 230 միլիոն ակտիվ օգտագործող, սակայն դեռ հետ է մնում Google+-ից (300 միլիոն) և Facebook-ից (1.15 միլիարդ):
Ինչ վերաբերվում է սոցցանցի եկամտին, ապա հուլիս-սեպտեմբեր ամիսներին այն վաստակել է $393 միլիոն դոլար:
Աղբյուրը՝ Mashable