Mozilla-ն գործարկել է գեոլոկացիոն ծառայություն

Mozilla ընկերությունը գործարկել է փորձնական մի նախագիծ, որը կոչվում է Mozilla Location Service: Այն նախատեսված է օգտագործողի գտնվելու վայրը որոշելու համար և աշխատում է GSM և WiFi կետերից ստացված ինֆորմացիայի հիման վրա:

mozilla geo

Ընկերությունը նպատակ ունի ստեղծել անվճար ծառայություն, որպեսզի օգտագործողները ստիպված չլինեն ինտերնետ մուտք գործել՝ իրենց գտնվելու վայրն իմանալու համար, ինչպես օրինակ, Google-ի դեպքում է:

Ծառայությունը դեռևս գտնվում է մշակման վաղ փուլում, սակայն տվյալների բազան աստիճանաբար կմեծանա: Այդ գործընթացն արագացնելու նպատակով ստեղծվել է Android MozStumbler հավելվածը, որը թույլ է տալիս այլ օգտագործողների հետ մրցել քարտեզի վրա ստեղծած կետերի թվով:

Աղբյուրը՝ Xakep.ru