Google+-ում ֆիլմարտադրության նոր գործիք է հայտնվել

Senior Vice President of Engineering at Google Gundotra speaks about updates to Google Plus during a Google event in San FranciscoԻնտերնետ-հսկան նոր տեխնոլոգիա է թողարկել, որով կարել է ստեղծել լիարժեք ֆիլմեր օգտագործողների կողմից Google+ սոցցանց վերբեռնված տեսանյութերից և նկարներից: Google-ը ցանկանում է նոր հնարավորություններ մտցնել իր սոցիալական ցանցի մեջ` Facebook-ից տարբերվելու համար:

Ըստ երեկ հրապարակված տվյալների` Google+ ամսական այցելում է  300 միլիոն օգտագործող: Մայիսին սոցցանցի իրենց էջը պարբերաբար ստուգել է 190 միլիոն օգտագործող: Ամեն շաբաթ սոցցանցում տեղադրվում է 1.5 միլիարդ նկար:

«Մենք ցանկանում ենք լինել ավելին, քան ինֆորմացիայի կիսման ծառայություն: Մենք ուզում ենք լինել ձեր կյանքի արխիվը» , – նշել է Google+-ի փոխտնօրեն Բրեդլի Հորովիցը երեկ Սան-Ֆրանցիսկոյում անցած միջոցառման ժամանակ:

Աղբյուր` Dawn.com