Կստեղծվի ավելի անվտանգ էլեկտրոնային փոստի ծառայություն

safe enailԻնֆորմացիայի արտահոսքի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ կապված տեղեկատվական սկանդալների շարքից հետո բազմաթիվ ինտերնետ օգտագործողներ սկսել են էլեկտրոնային փոստի նոր տարբերակներ փնտրել: Այդ պատճառով անվտանգ էլեկտրոնային փոստ առաջարկող Levabit և Silent Circle ծառայությունները միավորվել են և ստեղծել Dark Mail Alliance դաշինքը, որը կնախագծի նոր ապահով e-mail տեխնոլոգիա:

Dark Mail-ի Email 3.0 տեխնոլոգիան կաշխատի peer-to-peer կոդավորման սկզբունքով ոչ միայն հաղորդագրության մարմնի հետ, այլև ամբողջական մեդիադատայի հետ (ներառյալ From և Subject դաշտերը), որը ինֆորմացիայի հոսքին հետևող երրորդ կողմը ամենից հաճախ է հավաքում: Նոր տեխնոլոգիան ունի նաև բացասական կողմեր, օրինակ` այն կաշխատի միայն Dark Mail-ի ներքին ցանցում և Hotmail-ի կամ Gmail-ի հասցեներին ուղարկված նամակները պաշտպանված չեն լինի հետևող աչքերից:

Dark Mail-ի բջջային հավելվածն ու համակարգչային ծրագիրը կթողարկվեն 2014 թվականի սկզբին:

Աղբյուր` Engadget