iPhone-ի համար նախատեսված 3 ամենաօգտակար աքսեսուարները

1. LG-ի գրպանի տպիչըlg mobile printer for iphoneԳրպանում տեղավորվող տպիչը հիշեցնում է սովետական միության ժամանակ հայտնի Polaroid ֆոտոխցիկը, որը տպում էր լուսանկարը անմիջապես նկարելուց հետո: Այդ գործընթացը կախարդանք էր թվում օգտագործողներին սկզբնական շրջանում: Ներկայումս տպագրված նկարը ժամանակի ընթացքում դուրս է գալիս օգտագործումից, մարդիկ նախընտրում են պահել իրենց լուսանկարները թվային տարբերակով, կիսվել սոցցանցերում: Այս գրպանի տպիչը կարող է կապել թվային և իրական աշխարհները: Օգտագործողները, բացի սոցցանցերում նկարներ վերբեռնելուց, նաև կկարողանան ստանալ լուսանկարների շոշափելի թղթե տարբերակները:

2. i-FlashDriveHD. արտաքին հիշողություն՝ Apple-ի սարքավորւմների համար

i-FlashDriveHD for iphone

Սարքավորման հետ աշխատելու համար անհրաժեշտ է տեղադրել նույնանուն հավելվածը, որը ներբեռնելու հղումը կստանաք, երբ միացնեք ձեր iPhone-ը կամ iPad-ը USB-բնիկի միջոցով: Հավելվածը նշում է iPhone-ի հիշողության մեջ որոշակի տարածք, հասանելիություն է տալիս լուսանկարների ժապավենին և Dropbox ծառայությանը: Ծրագիրը, բացի սովորական ֆայլերի կրկնօրինակումից, կարողանում է նաև ստեղծել փաստաթղթեր իր մեջ գտնվող տեքստային խմբագրի միջոցով: Ինչպես նաև այն կարող է պահել սմարթֆոնի մեջ առկա բոլոր կոնտակտների բազան, ինչը շատ օգտակար կլինի նրանց համար, ովքեր երբեք չեն միացնում Apple-ի սարքավորումը համակարգչին:

3. Բջջային բարձրախոս Jabra SolemateJabra Solemate for iphoneJabra Solemate-ը հետաքրքիր դիզայնով աքսեսուար է, որը կոշիկ է հիշեցնում: Բավականին համեստ չափսերով (172×64×70 մմ) բարձրախոսը կշռում է ավելի քան 600 գրամ հաստ ռեզինային պատյանի պատճառով: Եվ միաժամանակ դրա շնորհիվ աքսեսուարը կայուն կանգնում է սեղանի վրա, առանց վիբրացիայի, անգամ երբ բարձր բասերով երաժշտություն է միացված լինում: Solemate-ը կարողանում է նվագել Bluetooth-ով կամ աուդիո բնիկով տեղափոխված երգերը: Չնայած փոքր չափսերին՝ Jabra Solemate-ը հզոր սարքավորում է և կարող է երաժշտությամբ ապահովել փոքր միջոցառման կամ բնության գրկում պիկնիկի ժամանակ:

Աղբյուր` Digit.ru