Ստեղծվել է հարևանների համար նախատեսված Nextdoor սոցցանցը

nextdoor social network

Սոցցանցերն աճում են սնկերի նման, ու նրանցից շատերը կարողանում են գրավել ներդրողների ուշադրությունը: Nextdoor հարևանային սոցցանցի հիմնադիրները օրերս հայտարարել են, որ ստացել են ևս $60 մլն դոլարի ֆինանսավորում:  Հիշեցնենք, որ սոցցանցը ս.թ. փետրվարին ստացել էր $21,6, իսկ նախորդ տարի $20 միլիոն դոլար:

usa neighborhoodsNextdoor-ի գաղափարը հետևյալն է՝ միավորել և ծանոթացնել միմյանց կողքին ապրող բնակիչներին: Հետաքրքիրն այն է, որ ամեն մի թաղամաս իրենից ներկայացնում է փակ սոցցանց, որտեղ գրանցվել կարող են միայն տեղի բնակիչները: Այսօրվա դրությամբ կայքում գրանցված են ավելի քանի 22 500 թողամասների բնակիչներ:

nextdoor sn plan

Ամեն մի թաղամասի համար կազմվում է հատակագիծ, իսկ բնակիչները նշում են, թե որ տանն են ապրում: Մասնագետների կարծիքով՝ Nextdoor նախագիծը կարող է վաճառվել ավելի քան $500 միլիոն դոլարով: