Նախորդ շաբաթ ներկայացված Android 4.4 KitKat օպերացիոն համակարգն ունի զանգելու համար նախատեսված նոր ծրագիր: Այն 2014թ. տարեսկզբին կկցի Google+ օգտագործողների նկարները հեռախոսում գրանցված համարներին:
Պարզ է, որ վերոնշյալ ֆունկցիան կաշխատի միայն այն դեպքում, եթե օգտագործողը Google-ում հաստատել է իր հեռախոսահամարը: Այդ դեպքում զանգեր ստանալիս (կամ կատարելու) Android օգտագործողի էկրանին կցուցադրվի զանգողի Google+-ի գլխավոր նկարը:
Եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր լուսանկարը հայտնվի մի շարք մարդկանց հեռախոսների էկրանին, մուտք գործեք Google account-ի կարգավորումներ և անջատեք «Օգնել գտնել ինձ Google-ի ծառայություններում այն մարդկանց, ովքեր ունեն իմ հեռախոսահամարը» ֆուկցիան:
Աղբյուրը՝ theverge.com