Հետևելով Facebook-ի, Google-ի, Microsoft-ի, Twitter-ի և Yahoo!-ի օրինակին Apple-ը նունպես հրապարակեց աշխարհի տարբեր երկրների կառավարական ծառայությունների կողմից օգտագործողների տվյալների մասին տեղեկատվություն ստանալու հարցում-դիմումների քանակների և տեսակների մասին մանրամասն ինֆորմացիա: Դրանով iPhone արտադրողը միացավ համաշխարհային ՏՏ թափանցիկության ակումբին:
Պաշտոնական հաշվետվությունում նշված է, որ այդ փաստաթղթի մեջ ընկերությունը նշել է բոլոր այն դեպքերը, որոնց մասին իրավունք ունի կիսվելու: Դիմումները ըստ երկրների և այլ տարբերակումների դասակարգված են աղյուսակների մեջ: Որոշ երկրներ չկան ցուցակի մեջ, որովհետև երբևէ չեն դիմել Apple-ին: Ուրախությամբ կարող ենք նշել, որ Հայաստանը նույնպես այդ երկրների թվում չէ: Իսկ ամենաշատ ինֆորմացիայի հարցում գրանցվել է ԱՄՆ-ում՝ չնայած ԱՄՆ կառավարությունը թույլ չի տալիս Apple-ին հրապարակել հարցումների իրական թիվը:
Աղբյուրը՝ theregister.co.uk