Ռոստելեկոմի “Տրիո Կոնստրուկտոր” ծառայությունների փաթեթներն այսուհետ հեռահաղորդակցության ծառայությունները հասանելի կդարձնեն հայաստանյան սպառողներին

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ներկայացնում է հեռահաղորդակցության շուկայում եզակի և աննախադեպ առաջարկը՝  «Տրիո կոնստրուկտոր» փաթեթները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր բաժանորդի ձևավորելու Լայնաշերտ ինտերնետի, ԱյՓի հեռուստատեսության և Ֆիքսված հեռախոսակապի իրեն համար ցանկալի փաթեթը:

«Տրիո կոնստրուկտորը» ստեղծվել է այնպես, որ հասանելի լինի յուրաքանչյուր սպառողի և բավարարի հեռահաղորդակոցության ոլորտի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուրի պահանջմունքները:

«Տրիո կոնստրուկտորը» հանդիսանում է շուկայի միակ առաջարկը, որի միջոցով բաժանորդն ինքնուրույն է ձևավորում ծառայությունների փաթեթը:

Իր եզակիության հետ մեկտեղ փաթեթը ձևավորվել է հետազոտությունների հիման վրա և գնային առաջարկն սկսվում է ընդամենը 10,000 դրամից:

Rostelecom triple play
«Տրիո կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթի տարբերակներ՝

Տարբերակները բազմաթիվ են, շտապեք ստեղծել ցանկալի Ձեր փաթեթը:

Փաթեթների ներկայացումը հանրությանը իրականացվեց նոյեմբերի 5-ին և 6-ին, այսպես կոչված՝ «ֆլեշմոբերի» անցկացմամբ երևանյան մի շարք մարդաշատ վայրերում (Հյուսիսային պողոտա, Դալմա գարդեն մոլ, Նոր Նորքում Գայի արձանին հարող տարածքում, Կոմիտասի, Դավիթաշենի Սիթի և Աջափնյակի Կայզեր սուպերմարկետներում )

Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմը» վերջերս հայտարարեց իր ցանցի՝ արդեն իսկ 15 քաղաքներում հասանելիության ապահովման մասին. ընկերության ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):