Orange-ը թողարկել է “My Orange” բջջային հավելվածը

My Orange screenshotOrange-ը ներկայացրեց “My Orange” նորարարական բջջային հավելվածը Android և iOS օպերացիոն համակարգերի համար՝ առաջինը հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն նոյեմբերի 5-ից հասանելի դարձավ Google Play Store-ում, իսկ նոյեմբերի 20-ից հասանելի կլինի AppStore-ում:

Այն անվճար է և թույլ կտա Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: My Orange բջջային հավելվածի միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: My Orange բջջային հավելվածը նաև ընձեռում է ժամանցային ծառայություններից հեշտորեն օգտվելու հնարավորություն՝ դիտել Orange TV, օգտվել Orange Կինո ծառայությունից: Orange-ի մոտակա խանութը փնտրելիս այն կարելի է գտնել քարտեզի վրա, գեո-տեղակայման ծառայության օգնությամբ: Բոլոր նրանց համար, ում օգնություն է անհրաժեշտ, հասանելի է Orange-ի խորհրդատուների հետ ուղիղ առցանց խորհրդատվության հնարավորությունը:

 «Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում սմարթֆոններից և պահանջում են բջջային ծառայություններից օգտվելու, ինչպես նաև բջջային հաշիվը կառավարելու համար ավելի ինտուիտիվ լուծումներ: Ինչպես միշտ, Orange-ն ընթանում է առկա միտումներին համաքայլ և իր հաճախորդների ամենօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար առաջարկում է իսկապես նորարարական և օգտակար լուծում», – ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: