HTC-ն թողարկել է յուրօրինակ աքսեսուար՝ գրամոֆոն-դինամիկներ

gramohorn-ii-on-windowsill-2-copy

HTC ընկերությունը ներկայացրել է յուրօրինակ աքսեսուար իր սմարթֆոնների համար՝ գրամոֆոն դինամիկներ, հայտնում է Engadget տեխնոբլոգը:

Այս սարքը ստեղծվել է “Here’s To Creativity” գովազդային արշավի շրջանակում՝ դիզայներ Ջասթին Ուոլթերի կողմից: Այն համատեղելի է HTC One, One Mini և One Max մոդելների հետ:

Gramohorn II անվանումը ստացած յուրօրինակ աքսեսուարը պատրաստվել է 3D տպիչով: Սարքը կվաճառվի սկսած 999 ֆունտից՝ կախված պատրաստման նյութից: Ընկերության խոսքով, Gramohorn II-ը 50%-ով ավելի հզոր է դարձնում HTC սմարթֆոններում ներկառուցված BoomSound դինամիկները: Բացի դրանից, յուրաքանչյուր գնորդ կարող է պատվիրել Gramohorn II իր նախընտրած գույնով:

Աղբյուրը՝ engadget.com