Google-ի ծառայությունների օգտագործման նոր պայմաններն արդեն ուժի մեջ են մտել

Google plusGoogle-ը թարմացրել է իր ծառայությունների օգտագործման պայմանները, որոնք ուժի մեջ են մտել այսօր՝ նոյեմբերի 11-ին: Ըստ փոխված պայմանների՝ այսուհետ ընկերությունը իրավունք կունենա օգտագործողների անունները,  նկարներն ու «+1»-երն օգտագործել գովազդներում:

Օրինակ՝ օգտագործողներն արդեն կարող են տեսնել, թե ինչ գնահատական են դրել իրենց ընկերները, օրինակ, Google Play-ում տեղադրված որևէ հավելվածի կամ մոտակայքում գտնվող ռեստորանի:

Նշենք, սակայն, որ 18 տարին չլրացած օգտագործողների տվյալները չեն օգտագործվի գովազդներում:

Այս փոփոխությունն այնքան էլ լավ չի ընդունվել ինտերնետ-հանրույթի կողմից: Որպես բողոք՝ շատ օգտագործողներ որպես գլխավոր նկար դրել են Google-ի ղեկավար Էրիկ Շմիդտի նկարը, որպեսզի այն հայտնվի գովազդներում:

Աղբյուրը՝ digit.ru