Օգտագործողները բողոքում են YouTube-ի մեկնաբանությունների նոր համակարգի դեմ

youtube new logoYouTube վիդեոհոսթինգի օգտագործողներին դուր չի եկել կայքի մեկնաբանությունների նոր համակարգը, որը թույլ է տալիս մեկնաբանություն թողնել միայն այն մարդկանց, ովքեր գրանցված են Google+ սոցցանցում:

YouTube-ում փոփոխություններ սկսեցին հայտնվել սեպտեմբերի վերջին. նախ փոխվեց մեկնաբանությունների դասավորությունը, ապա անհրաժեշտ եղավ կապել YouTube-ի հաշիվը Google+ սոցցանցի հետ՝ մեկնաբանություն թողնելու համար: Բացի այդ՝ տեսանյութերի հեղինակները հնարավորություն ստացան վերահսկել մեկնաբանությունները՝ դրանց հրապարակվելուց առաջ:

Գրեթե 87 հազար օգտագործողներ Change.org կայքում ստորագրել են YouTube-ի մեկնաբանությունների հին համակարգին վերադառնալու պահանջը:

Աղբյուրը՝ cnn.com