Gmail փոստային ծառայության “Quick Action” (արագ գործողություն) կոճակներն այսուհետ թույլ կտան օգտագործողներին օգտվել նոր ֆունկցիաներից: Այսպես, նամակների կողքին գտնվող “այլ գործողություններ” կոճակը սեղմելիս կհայտնվեն լրացուցիչ հնարավորություններ՝ Seamless, OpenTable, Google Offers, YouTube և Vimeo, Dropbox և այլն: Արագ մենյուի մեջ հասանելի են նաև Google Docs, Sheets և Slides տանող հղումները:
Google-ն ավելի վաղ ներկայացրել էր մի քանի արագ գործողություններ, որոնք կապված էին Google Calendar-ի հետ:
Ընկերությունը մտադիր է էլ ավելի հարստացնել արագ գործողությունների ցանկը: Թե ինչպես կարձագանքեն օգտագործողները նման նորամուծությանը, պարզ կդառնա մի քանի օրվա ընթացքում:
Աղբյուրը՝ Techcrunch.com