Ucom-ը բարձրացնում է ինտերնետ արագությունները

Ucom 01Հաշվի առնելով բաժանորդների օրեցօր աճող ինտերնետ պահանջները` «Յուքոմ» ընկերությունը բարձրացնում է ինտերնետային ծառայության, ինչպես նաև Երեքը մեկում փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները: Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական կայքում:

Այսուհետ գործում են հետևյալ արագությունները` իրենց սակագներով.

Unet Starter — 8000դր — 12 Mbps

Unet Basic -12000դր — 15 Mbps

Unet Ultra — 15000դր — 22 Mbps

Triple Play Classic — 15000դր — 20 Mbps ներառված արագությամբ

Triple Play Rock — 18000դր — 25 Mbps ներառված արագությամբ

Triple Play Jazz — 24000դր — 35 Mbps ներառված արագությամբ

Արագությունների բարձրացումը վերաբերվում է ինչպես նոր բաժանորդագրվող, այնպես էլ առկա ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին: