Համաժողով՝ «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում»

AppCON 2013 Armenia smallՍ.թ. նոյեմբերի 22-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում տեղի կունենա «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողով: Համաժողովի կազմակերպիչն է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը՝ «ԱրմենՏել» ընկերության (Beeline) աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվելու են բջջային հավելվածների և բովանդակության զարգացման ժամանակակից միտումները, Հայաստանում բջջային ծրագրավորման ներկայիս իրավիճակը, զարգացման ուղղությունները, ինչպես նաև բջջային նոր նախագծերի կառավարման և զարգացման մոտեցումները:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու ոլորտի միջազգային և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին: Համաժողովի ընթացքում տեղի կունենա բիզնեսի, հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների և ծրագրավորողների համատեղ քննարկումներ:

«AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողվի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.app.am կայք: Ցանկացողները կարող են գրանցվել զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով +374 99 02 44 20 կամ + 37410 28 60 82, ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ: