Facebook-ն ահազանգում է

Աշխարհի ամենախոշոր սոցցանցը քայլեր է կատարում իր օգտագործողներին Adobe ընկերության վրա կատարված հաքերային հարձակման հետևանքներից պաշտպանելու ուղղությամբ: Facebook-ը խորհուրդ է տալիս այն օգտագործողներին, որոնք օգտվել են նաև Adobe-ի ծառայություններից փոխել իրենց գաղտնաբառերը անվտանգության նկատառումներով:

Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում ավելի քան 38 միլիոն հաշիվների տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Գտնելու համար օգտագործողներին, որոնց տվյալները վտանգի տակ են` սոցցանցի մասնագետները համեմատել են Adobе-ի հրապարակած ցուցակներն իրենց օգտագործողների բազայի հետ: Համընկնումներ գտնելու դեպքում Facebook-ը ցույց է տալիս մի հաղորդագրություն, որն ահազանգում է վտանգի տակ գնտվող օգտագործողներին: Շատ օգտագործողներ հաճախ օգտագործում են նույն գաղտնաբառը տարբեր ծառայություններում, հետևաբար խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառերը:

Եթե Ձեր հաշիվը վտանգի տակ է Facebook-ը մի քանի հարց կտա համոզվելու համար, որ դա Դուք եք, այնուհետև թույլ կտա մուտքագրել նոր գաղտնաբառ: Նոր ավելացված անվտանգության ֆունկցիայի նկարագրությունում սոցցանցը նշում է, որ ոչ ոք չի կարող տեսնել Ձեր Facebook էջը մինչև դուք չվերջացնեք գաղտնաբառի փոփոխման գործընթացը:

Աղբյուր` theverge.com