Պարզվում է՝ ռոբոտներն էլ ինքնասպան լինում

Ավստրիայում շատ տարօրինակ դեպք է պատահել. տնային ռոբոտ հավաքարարը հանկարծ ինքնուրույն միացել է, բարձրացել էլեկտրական սալօջախի վրա ու վառվել: Տեղական մամուլն այս դեպքն անվանել է “միօրինակ ու ձանձրալի աշխատանքից հոգնած ռոբոտի ինքնասպանություն”:

Դժբախտ ռոբոտի պատճառով հրդեհ է բռնկվել նաև բնակարանում ու շենքում, որի պատճառով հրշեջ ծառայության աշխատակիցները տարհանել են շենքի բնակիչներին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ դեպքի օրը 44-ամյա տանտերը ռոբոտին ՛՛հանձնարարել է՛՛ հավաքել թափված հատկեղենը, այնուհետև, երբ ռոբոտը կատարել է հանձնարարությունը, տանտերն անջատել է սարքը, դրել այն խոհանոցի սեղանին և դուրս եկել տանից: Հետո ռոբոտը միացել է, շրջանցել սեղանի վրա դրված կաթսան ու բարձրացել միացված սալօջախի վրա:

Հարևանները, տեսնելով ծուխը, կանչել են հրշեջ ծառայությանը, որի ժամանելուց հետո, սակայն, գտել են միայն ռոբոտից մնացած մոխիրը:

Աղբյուրը՝ newsru.com