Google ձայնային որոնումը հասանելի է նաև համակարգիչների համար (վիդեո)

okgoogle-600x400Ինտերնետ հսկան երեկ թողարկեց Google Voice Search Hotword հավելվածը Chrome դիտարկչի համար: Nexus 5-ում և Google Glass-ում գործող «OK, Google» ձայնային որոնողական համակարգը արդեն հասանելի է նաև անձնական համակարգիչներում: Նոր գործիքի բետա տարբերակը կարող եք անվճար ներբեռնել Chrome Web Store-ից:

Ձայնային որոնման այս համակարգը ծանոթ է Android 4.4 KitKat ՕՀ-ի օգտագործողներին: Այն թույլ է տալիս խոսել Google-ի հետ առանց որևէ տեղ սեղմելու և որևէ բան գրելու: Դուք կարող եք միանգամից հայտնվել Google.com-ում ասելով «OK, Google» և տալ ինտերնետ հսկային ձեզ հետաքրքրող հարցը:

Google Voice Search Hotword-ն առայժմ աշխատում է միայն անգլերենով: Ամերիկյան ընկերությունը մոտ ապագայում ցանկանում է ավելացնել նոր լեզուներ և ինտեգրել համակարգը նաև վեբ-կայքում: Google-ը նաև պատրաստել է մեկ րոպեանոց տեսանյութ, որը կօգնի օգտագործողներին տեղադրել և օգտագործել նոր հավելվածը:

Աղբյուր՝ thenextweb.com