Մեկնարկում է Բիզնես Ինովացիոն Ֆորումը

Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, Դիլիջանում առաջին անգամ կմեկնարկի Բիզնես Ինովացիոն Ֆորումը: Ֆորումի բացումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

3-օրյա միջոցառման շրջանակներում մեկ վայրում կհավաքվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:

Ֆորումը ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները` Տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության համար, էլեկտրոնային առևտրի ենթակառուցվացքը`  նորարարական զարգացման հրամայական, մարդ-համակարգիչ հաղորդակցության նորագույն համակարգեր և դրանց կիրառությունը բիզնեսում, ձեռնարկությունը սոցիալական ցանցում է` վարքագծի սկզբունքները, սփյուռքը  որպես հայկական տեխնոլոգիական ընկերությունների փորձառության աղբյուր և  միջազգային դիստրիբյուտորական ցանց և այլն: Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ առցանց:

Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համագործակցությամբ: