«ՎԿոնտակտե»-ն սահմանել է այցելությունների ռեկորդ

vkontakte ads«ՎԿոնտակտե» սոցցանց 2013 թվականի դեկտեմբերին օրական այցելել է 56 միլիոն ունիկալ օգտագործող: Հաղորդում է Digit.ru կայքը՝ հղում անելով LiveInternet-ի տվյալների վրա:

Կայքի հաճախելիությունը դեկտեմբերին ավելացել է 33%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

«ՎԿոնտակտե»-ն Ռուսաստանում ս.թ. հոկտեմբերի դրությամբ եղել է ամենահաճախելի սոցցանցը՝ 51,6 միլիոն այցելությամբ:  Ըստ ComScore վերլուծական ընկերության տվյալների՝ «Օդնոկլասնիկի», «Մոյ Միռ» և Facebook սոցցանցերի հաճախելիությունը նույն ժամանակ կազմել է 39.3, 22.3 և 8.6 միլիոն: Ընդ որում՝ Facebook-ի ցուցանիշը տարվա սկզբից անկում է ապրում, իսկ «ՎԿոնտակտե»-ի և «Օդնոկլասնիկի»-ի հայտնիությունը միատոն աճում:

«ՎԿոնտակտե»-ի օգտագործողներից 35 միլիոնն օգտվում է սոցցանցի խաղերից, ընդ որում՝ 11 միլիոնը խաղում է այս կայքում ամեն օր:

Աղբյուրը՝ Digit.ru