Amazon Rockets՝ հրթիռ-առաքիչներ (վիդեոհումոր)

amazon-rockets

Վերջերս ամերիկյան խոշոր օնլայն խանութ Amazon-ը հայտնեց, որ մոտակա 4-5 տարիների ընթացքում գործարկելու է թռչող դրոն-ռոբոտ առաքիչների համակարգ և ցուցադրեց կարճ տեսանյութ, որում ընկերության դրոն-առաքիչները հասցնում են պատվերները հասցեատերերին:

Այս նորությանը ոմանք թերահավատորեն մոտեցան, իսկ ոմանք էլ ոգեշնչվեցին: Զաք Քինգ անունով երիտասարդն առաջարկում է ընկերությանը օգտագործել Amazon Rockets հրթիռները, որոնք էլ ավելի կնվազեցնեն առաքման տևողությունը և արդյունավետությամբ «չեն տարբերվի» դրոն-ռոբոտներից: